կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 08:11
Քաղաքական

Գյումրիում տեղի ունեցածը իշխանության սադրանքն էր, որին նաև սպասում էր Հ1֊ը. Ք. Վարդանյան

Գյումրիում տեղի ունեցածը  իշխանության սադրանքն էր, որին նաև սպասում էր Հ1֊ը. Ք. Վարդանյան
Գյումրիի դեպքերի առիթով
 
Իշխանությունը դիմում է ամեն տեսակ սադրանքի: Զգալով, որ ամեն օր հայտնվում են ավելի վատ դրության մեջ, նրանք չեն խոշրում որևէ հնարք օգտագործելուց:
 
Երեկ դեպի Գյումրի տեղի է ունեցել խաղաղ ավտոերթ, որին հաջորդել է բազմահազարանոց խաղաղ հանրահավաքը: Երթի ամբողջ ճանապարհին ավտոերթի մասնակիցների համար պատրաստված են եղել սադրանքներ: Տարբեր դերերում հանդես եկած մարդիկ` ներկայանալով էլ զոհվածի ծնողներ, էլ գյումրեցիներ հայհոյել են ավտոերթի մասնակիցներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, ներկայացրել անտրամաբանական պահնջներ (գերիների վերադարձ):
 
Այս ամենն արժանացել է բացառիկ զուսպ արձագանքի: Ամեն տեղ մարդիկ համբերատար խոսել են բոլորի հետ, ներկայացրել իրավիճակը: Դեպք է արձանագրվել, երբ ճանապարհը փակած անտեղյակ մարդկանցից մեկը, հասկանալով, ինչ ծուղակում է հայտնվել, համբուրել է ավտորթի մասնակիցներից մեկի ճակատը:
 
Ավտոերթը ոչ միայն բարեհաջող հասել է Գյումրի, այլև կարևոր հանրահավաք անցկացրել այտեղ և վերադարձել:
 
Բայց որպեսզի պատկերaցնեք կատարվածի պետական մակարդակով կազմակերպվածության աստիճանը, իմացեք, որ սադրիչների հետ է եղել նաև Հայաստանի Առաջին ալիքի թիմը: Այն նույն Առաջին ալիքի, որը չի լուսաբանում ամենամեծ հակաթուրքական ակցիան` Ջահերով երթը, պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը:
 
Դեպքի վայրում են եղել փոխոստիկանապետը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանի եղբայրը:
 
Եվ ահա այսօր համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ խառնաշփոթի մեջ դժվար է հասկանալ` ինչ է կատարվում:
Ու սկսվում է կազմակերպված արշավը Դաշնակցության երիտասարդականի մի քանի անդամների նկատմամբ, իբրև նրանք ծեր մարդ են ծեծել:
Հասկանալի է, իշխանությունը միանգամից մի քանի խնդիր է փոձրում լուծել. հող է նախապատրաստում այս շարժման ոգին ապահովող մի քանի անհատների մեկուսացնելու, շարժումը վարկաբեկելու և հատկապես Դաշնակցության երիտասարդականին հարվածելու համար:
 
Մեր գիտակից հանրության համար կարևոր եմ համարում արձանագրել.
Երեկ բռնության որևէ դեպք չի գրանցվել: Երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը: Չնայած բոլոր ծրագրերին` հաջողվել է զերծ մնալ սադրանքներին տրվելուց:
 
Երիտասարդները, որոնց մասին այսօր ամենաստոր ստերն են տարածվել Ապրիլյան և Քառասունչոսօրյա պատերազմների մասնակիցներ են: Բայց որ ավելի կարևոր է, գիտակցված ընտրությամբ հայեր են. առանց վարդագույն ակնոցի նայում են մեր երկրին ու հասարակությանը և այն անսահման սիրում են ու երբ հարկը կա կյանքը վտանգելու գնով պաշտպանում են: Երիտասարդներից մեկը վիրավորուումից հրաշքով է փրկվել վերջին պատերազմին:
 
Ինչու եմ սա ասում, որովհետև ամեն անգամ ճակատ մեկնելիս իրենք քաջ գիտակցում են, որ մենք` որպես հասարակություն հեռու ենք կատարյալ լինելուց, բայց ամեն անգամ առանց վայրկյան իսկ տատնվելու գնում են նաև այն մարդկանց պաշտպանելու, ովքեր երեկ իրենց դեմ սադրանք էին կազմակերպում:
 
Գնում են, որպես պարտականություն անում են իրենց գործը, արածի մասին չեն պատմում ու խոնհար հերոսների պես վերադառնում են իրենց առօրյային ու բախվում սենց դեպքերի:
 
Բայց մեկ է չեն հիասթափվում, որովհետև գաղափարական են, որովհետև ուխտել են ամեն գնով ծառայել հայրենիքին: Այս մարդիկ մահը տեսած ու այն հաղթած մարդիկ են, նիկոլի քարոզչությունն ինչ է, որ չհաղթեն դրան:
 
Իսկ ներքևի տեսանյութում բացահայտեք ինքներդ ձեր համար այս օրերերին ընդդիմության դեմ աշխատանքի ամենաստոր մեթոդնեուից մեկը: Ու իմացեք, որ Գյումրիի դեպքում նույն սցենարիստներն ու ռեժիսորն է եղել:
 
Քրիստինե Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր