կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 10:34
Իրավական

Ուսուցիչը դատի է տալիս

Ուսուցիչը դատի է տալիս

Շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը, որն օրեր առաջ է ազատվել աշխատանքից, պատրաստվում է դիմել դատարան: «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին նա հայտնել է, որ դատարան դիմելու համար հայցադիմում է պատրաստվում: Թե հատկապես ինչ պահանջով է դիմելու, Նարեկը դեռևս չի նշել:

 

Ինչպես նախապես հայտնի էր դարձել, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը երիտասարդ ուսուցչին ազատել Է աշխատանքից՝ հիմնվելով նրա «Ֆեյսբուք»-յան գրառումների վրա: Նարեկի և դպրոցի ղեկավարության միջև կոնֆլիկտ էր առաջացել, երբ տնային աշխատանքը չկատարելու համար ուսուցիչը «2»-ներ էր նշանակել այն դասարանում, որտեղ սովորում են նաև Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռները: Դրանից հետո ուսմասվարն, ըստ Նարեկի, նրան դիտողություն էր արել, թե մեր դպրոցում 8-ից ցածր գնահատական չպետք Է նշանակել ու նաև տնային աշխատանք չպետք Է հանձնարարել: Դա պատճառ Էր դարձել, որ «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում Նարեկը գրեր, թե այլևս չի պատրաստվում մտնել հանրապետականացված այդ կառույց: