Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունը, թե Ստամբուլում սպանվել է հայազգի ուսուցիչ, իրականությանը չի համապատասխանում։
Շահինը դասավանդել է Սկյուտարի հայկական Արամյան երկրորդական վարժարանում։ Կրթական հաստատության տնօրինությունը «Երկիր Մեդիա»-ին հաղորդել է, որ նա ազգությամբ թուրք է։ Մեկ տարի առաջ կնոջից բաժանված եւ մեկ զավակ ունեցող Շահինը Ծննդյան տոներից հետո աշխատանքի չի հաճախել եւ չի պատասխանել հեռախոսազանգերին, որից հետո էլ ընկերները գնացել են նրա բնակարան եւ հայտնաբերել նրան սպանված։
Ի դեպ, օրերս նույն թաղամասում սպանվել էր 85-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը, ում կյանքից զրկել էին նույն կերպ: Հայ համայնքն այդ սպանությունից հետո պարզաբանումներ էր պահանջել պետական կառույցներից, սակայն դրանք առայժմ լռում են։