|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սոմերսեթի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Նայջել Լիթը բանտարկվել է անորոշ ժամանակով` 6 անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Գաղտնի տեսագրությունը բացահայտել է, որ 51-ամյա ուսուցիչը 5 տարի սեռական բռնությունների է ենթարկել իր աշակերտուհիներին: Լիթին անվանում են «գիշատիչ մանկապիղծ»: Նա ստիպել է աղջիկներին իր հետ սեքսով զբաղվել, իսկ լռության դիմաց բազմաթիվ նվերներ է արել:
Ըստ վկաների` նա իր աշակերտուհիներին դիմել է «քաղցրս, թանկագինս» եւ այլ փաղաքշական բառերով: