կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 18:07
Առանց Կատեգորիա

Գյուլի եւ Էրդողանի հոգեւոր ուսուցիչը վախենում է Թուրքիա վերադառնալ

Գյուլի եւ Էրդողանի հոգեւոր ուսուցիչը վախենում է Թուրքիա վերադառնալ

Թուրք հոգեւոր գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը, որը ներկայումս բնակվում է ամերիկյան Պենսիլվանիա նահանգում, չի ցանկանում հայրենիք վերադառնալ:

Արձագանքելով Zaman օրաթերթի (ի դեպ, որի սեփականտերերից մեկն է) աշխատակիցների` Թուրքիա վերադառնալու կոչին, նա խոստովանել է, որ վախենում է վերադառնալ: «Հենց ինքնաթիռից դուրս գամ, իմ դեմ սադրանքներ կսկսվեն»,- հայտարարել է նա:

Ֆաթուլլահ Գյուլենը կրոնա-փիլիսոփայական «Նուռ» շարժման առաջնորդն է, մեդիամագնատ, նաեւ աշխարհի տարբեր երկրներում ընկերություններ ու հոլդինգներ ունի: Նրան համարում են Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հոգեւոր ուսուցիչը:

Թուրքիայում նրան մեղադրում են իսլամական վերնախավ ստեղծելու փորձի մեջ: Ենթադրվում է, որ, պետական կառույցներ եւ հատուկ ծառայություններ ներթափանցելով, նրանք պետք է փոխեին թուրքական պետության կառուցվածքը` քայքայելով Աթաթուրքի հիմնական աշխարհիկ իդեալները:

1998 թվականին երկրի աշխարհիկ կարգը տապալելու մեղադրանք ստանալով`Գյուլենն անմիջապես մեկնում է ԱՄՆ` պատժից խուսափելու համար: Երբ իշխանության է գալիս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նա արդարացվում է:

Թուրք լրագրողների գնահատականներով` «Գյուլենը սպասում է հարմար պահի, որ իմամ Խոմեյնիի նման հանդիսավորությամբ վերադառնա հայրենիք, որը կդառնա նրա կրոնական-փիլիսոփայական գաղափարների պատանդը»: Տարբեր տվյալներով` մոտ 5 մլն մարդ Թուրքիայում եւ արտասահմանում, մասնավորապես` Ադրբեջանում եւ Միջին Ասիայում, ներքաշված է Գյուլեն շարժման մեջ: