Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թվականի սեպտեմբերի 1-ից, ուժի մեջ է մտնելու` ՀՀ ԿԳՄՍ նախարարի` 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանը։ Ըստ այդմ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները։
Այսինքն` ՀՀ ԿԳՄՍ նախարարի` 7 դեկտեմբերի 2022 թվականի N 79-Ն հրամանով հստակ հստակեցված են հանրակրթական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և դրույքաչափերը, ինչպես նաև վարձատրության գործակիցները և նորմատիվները։
Հրամանով ներդրվում է` հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման համար երկու նոր պաշտոն, վարչատնտեսական համակարգող (1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը` վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելու դեպքում) և տնօրենի տեղակալ (անցումային հաստիք) ֆինանսատնտեսական գծով (1 հաստիքային միավոր` մինչև վարչատնտեսական առանձնացված կառավարմանն անցնելը )։ Քանի-որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքի 6-րդ հոդվածի պահանջով՝ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` անցում է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման նոր համակարգի, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից և վերոնշյալ փոփոխությունները կգործեն այն դպրոցների համար, որտեղ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթներ կհայտարարվեն 2023 թվականի ապրիլի 13-ից սկսած, ինչպես նաև այն դպրոցներում, որտեղ մինչև հունվարի 1-ը հայտարարված մրցույթները չեն կայացել ու թափուր տեղերը չեն համալրվել և մրցույթների հայտարարման գործընթացները կկազմակերպվեն նոր ընթացակարգերով:
Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններից հանվում է տնտեսվարի հաստիքը` բացառություն են կազմելու գիշերակացով աշակերտներ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները։ Այսինքն` հազարավոր մարդիկ, որոնք այս պահին աշխատում են դպրոցներում որպես տնտեսվար սեպտեմբերի 1-ից կդառնան գործազուրկ։
Հաստիքների բաշխման տեսակետից որոշակի փոփոխություններ կան մինչև 9-ը դասարան ունեցող դպրոցների հաստիքացուցակներում։ Օրինակ` 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 9-ը դասական ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում կբացվեն հետևյալ հաստիքները.
Տնօրենի տեղակալ-0,5 հաստիքային միավոր
Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ-0,5 հաստիքային միավոր
Լաբորանտ-0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում
Տեսուչ` կադրերի գծով և /կամ Գործավար-0,5 հաստիքային միավոր
Պահակ-4 հաստիքային միավոր (այս պահին դպրոցների մեծ մասում 3 պահակ է աշխատում, որը Աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտում է)
Այգեպան-1 հաստիքային միավոր՝ 2000 քառ.մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող այգու կամ կանաչապատ տարածքի դեպքում
Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/-0,5 հաստիքային միավոր
Նոր հաստիքների վերաբացումը մինչև 9 դասարան ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում ինչ խոսք չափազանց դրական մոտեցում է, և շատ կարևոր քայլ է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։
Իսկ խիստ բացասականն այն է, որ վերաբացվելիք բոլոր հաստիքները կես (0,5) դրույք են և մոդիվացնող չեն աշխատանք փնտրող քաղաքացիների համար։
Օրինակ` մինչև 9 դասարան ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններում կես (0,5) հաստիքայի միավորի դեպքում ամսական մաքուր աշխատավարձը միջինում տատանվում է 37-ից 45 հազար դրամի միջակայքում։
Հարց նախարարին` ամիսը միջինում 37-ից 45 հազար դրամ աշխատավարձով ո՞վ կաշխատի դպրոցում օրինակ փոխտնօրեն։ Ասեմ ավելին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր լրամշակված տարբերակը այլևս թույլ չի տալիս կամ սահմանափակում է վարչական աշխատողների (տնօրեն, փոխտնօրեններ) կողմից դասաժմեր պարապելը։ Օրինակ, ո՞ր ուսուցիչը կհամաձայնի իր մեկ դրույքը (շաբաթական 22 դասաժամ ծանրաբեռնվածություն) փոխարինի կես (0,5) դրույք փոխտնօրենի հաստիքի հետ և այլն։ Իսկ փոխտնօրեն աշխատելու համար հավակնորդը պարտադիր պետք է ունենա բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 (հինգ) տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին 7 (յոթ) տարվա ընթացքում: