կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 15:00
Հասարակություն

ԱՊՀ երկրների զինծառայողների` ըմբշամարտի առաջնություն` Երևանում

ԱՊՀ երկրների զինծառայողների` ըմբշամարտի առաջնություն` Երևանում
Ս.թ. ապրիլի 23-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո:
ԱՊՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողների միջև ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ:
Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչությունը: 
Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջև բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում,  առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստության և բարոյահոգեբանական կայունության բարձրացումը: 

Մրցումներն անցկացվում են հետևյալ քաշային կարգերում. Մինչև 55 կգ, մինչև 60 կգ, մինչև 74 կգ, մինչև 84 կգ, մինչև 96 կգ, մինչև 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում. հայտնում են ՀՀ ՊՆ-ից: