Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Հոլանդի գործունեությանը հավանություն է տալիս երկրի քաղաքացիների 25 տոկոսը: Սա ամենացածր մակարդակն է, որ գրացվել է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ` 1958-ի հոկտեմբերի 4-ից սկսած: Պատմական ռեկորդ է սահմանել նաեւ Հոլանդի աշխատանքներին բացասական գնահատականների աճը` 74 տոկոս. տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով Ifop ինստիտուտի զեկույցը:
Ֆրանսիացիների կարծիքով` նախագահը եւ կառավարությունը անտեսում են տնտեսության եւ գործազրկության հետ կապված առաջնահերթ խնդիրները, դրա փոխարեն զբաղված են միասեռ ամուսնությունների օրինականացմամբ: Բացի դրանից` ֆրանսիացիները նախագահին հիշեցրել են Ժերոմ Կայուզակին, ով, բյուջեի նախարար լիենլով, պնդում էր, որ ներմուծվի հարկման կոշտ համակարգը, իսկ երբ պաշտոնանկ արվեց, պարզվեց, որ ինքը հարկեր չի վճարում:
Հարցմանը մասնակցել է 1875 ֆրանսիացի: