Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի` բնակչության կողմից վստահության եւ հավանության վարկանիշը գրանցել է վերջին երկու տարիների ամենացածր ցուցանիշը. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Այս օգոստոսին Մեդվեդեւի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 63 տոկոսը` անցյալ տարվա օգոստոսի 73 եւ հունվարի 75 տոկոսի փոխարեն: Վլադիմիր Պուտինի կառավարելու ձիրքով ներկայումս բավարարված է հարցվածների 68 տոկոսը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 տոկոսի փոխարեն:
Ամենավստահելի քաղաքական գործիչների թվում Մեդվեդեւի եւ Պուտինի անունները համապատասխանաբար նշել է ռուսաստանցիների 31 եւ 39 տոկոսը (մեկ տարի առաջ` 39 եւ 46 տոկոս):
Բացի այդ` երկրի բնակիչները սկսել են ավելի քիչ հավանություն տալ կառավարության գործողություններին` ներկայումս Պուտինի կաբինետին պաշտպանում է հարցվածների 44 տոկոսը (2010-ի օգոստոսին` 52 տոկոսը):
Համառուսաստանյան հարցումն անցկացրել են «Լեւադա» կենտրոնի մասնագետները` օգոստոսի 19-23-ը: