|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացել է հայտնի լրագրող եւ հրատարակիչ Էլ Նյուհարտը: ԱՄՆ-ի միակ համազգային թերթի` USA Today-ի հիմնադիրը կյանքից հեռացել է Ֆլորիդա նահանգում գտնվող իր տանը:
USA Today-ի ի հայտ գալը 1982-ին ամերիկյան լրագրության մեջ հեղափոխություն արեց: Հիմնականում դեպի երիտասարդությունը կողմնորոշված պարբերականը սկսեց կիրառել գունավոր տպագրություն, սովորական շարվածք եւ տեքստերի պարզ շարադրանք: Դրանցով էլ տարբերվում էր այնպիսի հսկաներից, ինչպիսիք են The Washington Post-ը կամ The New York Times-ը: Բնականաբար, պարզունակ լինելու քննադատություններ հնչեցին, սակայն 1999-ին արդեն թերթի տպաքանակը գերազանցել էր 1,75 միլիոնը եւ այն առաջ էր անցել առաջին հորիզոնականը շարունակ զբաղեցնող The Wall Street Journal-ից:
Դրանից հետո բազմաթիվ ամերիկյան թերթեր սկսեցին ընդօրինակել Էլ Նյուհարտի ամենահաջող գաղափարները:
Նյուհարտը պատմության մեջ է մտել նաեւ որպես վաշինգտոնյան Newseum-ի` Նորությունների թանգարանի հիմնադիր: