|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր այսօր քաղաքապետարանի առջև էին հավաքվել, քիչ առաջ ներխուժեցին քաղաքապետարանի շենք: Նրանք վանկարկում են «Տարո'ն, հեռացի'ր»:
Այս պահին քաղաքապետարանի ներսում՝ անցակետի մոտ, լարված իրավիճակ է: Այստեղ էլ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր փորձում են ներս մտնել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները չեն թույլատրում նրանց առաջանալ: Նրանք ուզում են հանդիպել քաղաքապետի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները, բացի քաղաքապետի հրաժարականից, ցանկանում են պարզաբանում ստանալ Շահումյան հրապարակի հարակից տարածքում գտնվող այգու քանդման վերաբերյալ:
Ի դեպ, անվտանգության աշխատակիցներից մեկը նշեց, որ քաղաքապետն այս պահին տեղում չէ: