Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքերի եւ քրդերի հաշտեցումը սպառնալիք է Իրանի համար. գրում է թուրքական Zaman օրաթերթը: Իրանը դեռեւս չի արձագանքել Թուրքիայի կառավարության եւ ՔԲԿ-ի միջեւ ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն Իրանի հարցերով թուրք վերլուծաբան Բեյազիտ Բայրամ Սինկայայի կարծիքով` քուրդ զինյալների դուրս գալը Թուրքիայից չի կարող չանհանգստացնել Իրանին, ավելի ճիշտ` ե'ւ Իրանին, ե'ւ Սիրիային: Նա նշում է, որ փխրուն խաղաղությունը, որ գոյություն ունի Իրանի եւ Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (PJAK) միջեւ հեշտությամբ կարող է խախտվել, քանի որ Իրանում կհայտնվի «թարմ արյուն»` զինված եւ փորձառու քուրդ զինյալների տեսքով:
Զինադադարը Իրանում հաստատվել է 2011-ի սեպտեմբերին, երբ երկրի կառավարությունը հայտարարեց քրդերի նկատմամբ «վերջնական հաղթանակի» մասին, որից հետո, սակայն, տասնյակ արյունահեղ բախումներ եղան:
Վերլուծաբանը գրում է, որ իրանական երկյուղների ապացույցը վերջին օրերին քուրդ ակտիվիստների ձերբակալություններն են:
Միաժամանակ, քրդերի մի մասը Թուրքիայից անցնում է հյուսիսարեւելյան Սիրիա, որտեղ գործում է ՔԲԿ-ի սիրիական տարբերակը` Ժողովրդավարական միության կուսակցությունը (PYD): Այդ փաստը հաստատել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Սինկայան համոզված է, որ քրդական ինքնավարության առկայությունը Սիրիայում անխուսափելի է: Եվ այդ սցենարն է գուցե պատճառը, որ Էրդողանը համաձայնել է բանակցել ՔԲԿ-ի հետ:
Իսկ Financial Times-ի խմբագիր Դեւիդ Գարդեները վստահեցնում է, որ Էրդողանը ծրագրել է «թուրքաոլորտներ» ստեղծել, որի քրդերը Իրանում եւ Սիրիայում, թուրքերի հետ միասին, դիմակայելու են Թեհրան- Բաղդադ-Դամասկոս շիա առանցքին: