| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ը զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ-SDG) քրդական խմբավորմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ «Doğan» լրատվական գործակալության` այս լուրը հաստատվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող` «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈւ-YPG)-ի կողմից:
Նշվում է, որ այս որոշումը կայացվել էր դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ:
Բարձրակարգ զրահով մեքենաներն ունեն ինքնաշեն պայթուցիկներին դիմակայելու հնարավորություն: Մարտական գոտիներում զինվորականների և իրավապահ մարմինների կողմից օգտագործվելիք մեքենաները կարող են տեղափոխել մինչև 10 զինվոր: Աղբյուրի տեղեկություններով` մեքենաներն արտադրվել են Կանադայում:
ԺՄԿ-ի հրամանատար Թելալ Սիլոն, անդրադառնելով զրահապատ մեքենաների մատկարարմանը, ասել է. «Նախագահ Օբամայի օրոք, որպես օգնություն, մեզ ավելի շատ փոքր տրամաչափի զենքեր և զինամթերքներ էին մատակարարվում: Այժմ ռումբերով բեռնված մեքենաներից պաշտպանվելու համար մեզ ուղարկել են զրահապատ մեքենաներ»: