կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-13 16:19
Սպորտ

Երեք մեդալ՝ սամբոյի առաջնության առաջին օրը

Երեք մեդալ՝ սամբոյի առաջնության առաջին օրը

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ:


Երիտասարդների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Աղջիկների 40 կգ քաշային կարգում Քնարիկ Ստամբուլցյանն արժանացել է արծաթե, իսկ Դավիթ Խաչատրյանը պատանիների 48 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալի:


Այսօր՝ ապրիլի 13-ին, մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը` 52 կգ, Հարություն Առաքելյանը` 65կգ, Սամվել Հակոբյանը` 81կգ, Ալբերտ Սարգսյանը` +87կգ, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը` 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը` 68 կգ, Սեյրան Սահակյանը` 90 կգ   և Գարեգին Կիրակոսյանը +100 կգ քաշային կարգերում:                                                                                                                 

Լիմասոլում մրցում են 22 պետությունների մարզիկներ: