|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված` սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունից հայ սամբիստները վերադառնում են 11 մեդալներով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզ:
Երիտասարդների մրցապայքարում ոսկե մեդալների են արժանացել Ջիվան Ղազարյանը (48 կգ) և Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), արծաթե մեդալի՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), բրոնզե մեդալների՝ Արթուր Հակոբյանը (74 կգ) և Ռոզա Խաչատրյանը (52 կգ):
Պատանիներից չեմպիոն է դարձել Էդիկ Պետրոսյանը (87 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Ալբերտ Սարգսյանը (+87 կգ) և Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ),իսկ բրոնզե մեդալների են արժանացել՝ Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ) և Հարություն Առաքելյանը (65 կգ):
Աղբյուրը` msy.am: