Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ավագ դպրոցի խնդիրները սկսում են անդրադառնալ ընդհանուր դպրոցների հեղինակության վրա, և սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ պետք է անենք, որ ավագ դպրոցներն էլ համաչափ զարգանան: Այսօր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ ահնդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ մենք մի փոքր շփոթում ենք ավագ դպրոցների առաքելությունը, քանի որ այն իրականում պետք է երեխային կարողանա քաղաքացի դարձնել, մասնագիտական կողմնորոշում տալ:
«Այսօր անպատրաստ, աշակերտ վիճակում երեխային ուղարկում ենք բակալավրիատ, իսկ բակալավրիատն ավագ դպրոցի բացն է սկսում լրացնել: Հետո հաջորդում է մագիստրատուրան, որն էլ բակալավրիատի կիսատ թողածն է փորձում ի մի բերել. ավագ դպրոցի ուշացումը բերում է նրան, որ մագիստորսական կրթությունն ենք կորցնում: Ավագ դպրոցները պետք է իրենց զարգացման ծրագրերն ունենան, և մենք առաջիկայում խնդրելու ենք բոլոր դպրոցներին ներկայացնել դրանք` ոչ թե պատժելու համար այս կամ այն դպրոցին, այլ հասկանալու` ինչո՞ւ այդպես էլ այդ ծրագրերը չեն ստեղծվում և կյանքի կոչվում»,-ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ բեռնաթափման խնդիր կա, քանի որ աշակերտը, որն ավարտում է դպրոցն իզուր է 6 քննություն հանձնում: Ըստ նախարարի` կարելի է, օրինակ, թողնել որպես պարտադիր քննական առարկա «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաները, ինչպես նաև մեկ այլ առարկա, որը կընտրի աշակերտը, իսկ մնացածները հանել.«Պետք է մտածենք` ինչպե՞ս անել, որ երեխան ստիպված դպրոց չգա: Ես չեմ ուզում ոչ մի բան միասին քանդենք, եթե, իհարկե, բացասական երևույթ չէ, այլ փորձենք մտածել` ինչպե՞ս կարելի է մեր ունեցածի հիմքի վրա նորը կառուցել»: