Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Խորվաթիայի Պորեջ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից: Խորվաթիա էին մեկնել ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:
Մեր մարզիկներից համեմատաբար հաջող է հանդես եկել Էմիլ Դանիելյանը: Նա նախնական փուլում տարել է 3 հաղթանակ, անցել է հաջորդ՝ օլիմպիական մրցակարգի փուլ, որտեղ ,հաղթելով բրազիլացի մասնակցին, դուրս է եկել 1/64 եզրափակիչ: Սակայն, ցավոք, այդ փուլում Է. Դանիելյանը պարտվել է Ճապոնիայի ներկայացուցչին և դուրս մնացել պայքարից` արդյունքում 128 մասնակիցների թվում գրավելով 55-րդ տեղը: Նշենք, որ Է. Դանիելյանն անցած տարի Հայաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի հաղթողն է:
Մյուս մասնակիցներից Մայքլ Հովհաննիսյանը, ով Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնությունում 22-րդն էր, այս անգամ բավարարվել է 65-րդ տեղով: