Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագրում» ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած` «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ տարբեր երկրներից:
Հայաստանի պատվիրակներ Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորհվել են 1-ին մրցանակներ, իսկ Արթուր Գրիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:
ՀՀ-ի և ԼՂՀ-ի տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013-ին, որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը: Ռազմավարական առումով այն կարևորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 2014 թ. ծրագրում ընդգրկված է 15 երաժիշտ–կատարող, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները: