կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 14:44
Սպորտ

Հայ սուսերամարտիկները լավ են հանդես եկել Թբիլիսիում

Հայ սուսերամարտիկները լավ են հանդես եկել Թբիլիսիում

Ըստ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի՝ հայ պատանի  սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր:

 

Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը («Քեթրին» ակումբ), 2-րդը՝ Գագիկ Գալոյանը (սուսերամարտի մարզադպրոց): Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում դարձյալ 2-րդ տեղը զբաղեցրել է  Հարություն Խաչատրյանը («Քեթրին»ակումբ):


Խոցասուսերակիրների մեջ պատանիների փոքր տարիքային խմբում Նորագավիթի մարզադպրոցի սաներ Մարտին Մկրտչյանը գրավել է 1-ին, իսկ Լևոն Գրիգորյանը՝ 3-րդ տեղը: Նույն մարզադպրոցի սան Արսեն Արազյանը ավագ տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:


Նշենք,  որ մրցաշարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Քուվեյթից:


Պատանի սուսերամարտիկների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերին, կարևոր ստուգատես լինելուց բացի, նրանց համար նաև վարպետության կատարելագործման և միջազգային մրցաշարերին մասնակցելու փորձառությունը բարձրացնելու լավ հնարավորություն է: