Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 09:36
Սպորտ

Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշել է, որ աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք: Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք`  կմասնակցենք, թե ոչ»,- ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:

Արթուր Սեդրակյանը նշեց, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը:

Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 9-ը: