|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի երդման արարողության առթիվ Երևան ժամանած` Սլովակիայի ԱԳՆ պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Հայաստանում, Ադրբեջանում և ՌԴ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպան Յոզեֆ Միգաշը. գրում է «Ժողովուրդը»:
Թերթը գրում է, որ վերջինս, ի պատասխան ադրբեջանական հարցումների, հայտարարել էր, թե Սլովակիայում չկա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այնինչ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանն այդ հայտարարություններից հետո նամակ էր ուղարկել Միգաշին՝ կից ներկայացնելով Սլովակիայի օրենսդրությունը, մասնավորապես՝ քր.օր. 424ա հոդվածը: Ավելին` Հայոց ցեղասպանության շուրջ Սլովակիայում 2004թ. ընդունվել է թիվ 1334 բանաձևը:
Իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն բացարձակապես անուշադրության է մատնել այդ փաստը, որևէ անդրադարձ չի կատարել: Մինչդեռ, նշում է թերթը, ԱԳՆ-ին տարեկան 10 մլրդ 620 մլն դրամ է հատկացվում պետական բյուջեից, որի մեծ մասն ուղղվում է հենց դեսպանատներին: