Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախորդ տարվա նոյեմբերի 5-ի անկարգությունների գործով կալանավորված` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկատմամբ քննիչներն առաջին քննչական գործողությունն են կատարել: Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, yerkir.am-ին հայտնեց, որ քննիչը նրան տեսանյութ է ցույց տվել և հարցրել` կարող ա՞ դու էս ոստիկանին խփել ես, թեպետ այդ տեսանյութում նման բան չի երևացել, իսկ Շանթն էլ պատասխանել է` դուք տեսեք` խփո՞ւմ եմ, թե՞ ոչ, և հրաժարվել է ցուցմունք տալ:
Ըստ Ռուզաննայի` այդ կերպ քննիչները փորձում են ցույց տալ, որ ինչ-որ բան անում են, որպեսզի մարտի 5-ին` կալանքի ժամկետը լրանալու օրը, կալանքը կրկին երկարաձգելու հիմքեր ունենան:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում նա ճանաչվել է մեղսունակ: Գործի նախաքննությունը շարունակվում է: