|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Եթե ասեմ` լավ եմ գնահատում իմ աշխատանքը, այդպես չէ, բայց որոշակի քայլեր ձեռնարկել եւ կատարել ենք»,- ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով իր կատարած աշխատանքի գնահատականի մասին, հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ի՞նչն էր խանգարում՝ ավելի լավ աշխատել, գյուղատնտեսության նախարարն առավել քան անկեղծ պատասխան տվեց. «Ոչ մի բան էլ չէր խանգարում, ոչ մի բան»:
Կլինի՞ նոր կառավարության կազմում, թե՞ ոչ: Նախարարն այս հարցին ի պատասխան հայտարարեց, որ չգիտի: Իսկ դիտարկմանը, թե ցանկանո՞ւմ է մնալ, հավանաբար կիսատ թողած գործեր ունի, արձագանքեց. «Ես չգիտեմ»: