Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով շատ հողեր մնում են անմշակ, ինչպես նաև գյուղմթերքի մթերման գներն են շարունակում մնալ ցածր: «Ձեր և գյուղացիների ասածները տարբերվում են»,- ասաց լրագրողը:
Նախարարը պատասխանեց. «Որովհետև դուք մի բան եք տեսնում, իսկ ես` մեկ այլ բան»: Նա մանրամասնեց, որ լրագրողները միայն անմշակ հողն են տեսնում, բայց տարեկան 14-15 հազար հեկտար լրացուցիչ հող է մշակվում, և պետությունը պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում:
«Բայց կան մարդիկ, որ հող չեն մշակում, կան մարդիկ, որ Հայաստանից բացակայում են, բայց պատճառը միայն այն չէ, որ ջուր չկա: Իհարկե, այս տարի մենք ջրի խնդիր ունեցանք, այս տարի սակավաջուր տարի էր, բայց կարողացանք, թեեւ դժվարությամբ, տարին փակել նորմալ, դժգոհություններ չեղան: Մենք պետք է համաչափ բաշխեինք փոքր ծավալների ջուրը»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ այդ խնդիրների ուղղությամբ արդեն աշխատում են, որ դրանք եկող տարի չկրկնվեն:
Ինչ վերաբերում է գյուղմթերքի մթերման գներին, Սերգո Կարապետյանը նշեց, որ մթերման գինը նշելուց առաջ պետք է հաշվի առնել նաև ապրանքի որակը: «Հնարավոր է` դեղձը մթերվի 200 դրամով, հնարավոր է` 50 դրամով` կախված որակից»,- ասաց նա: