Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր միայն տեղի ունեցավ 2012թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը գյուղատնտեսության ոլորտում:
Հիշեցնենք, որ նիստը տապալվել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նախարարի փոխարեն կատարողականի մասին զեկուցելու է նրա տեղակալը, ինչն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը, եւ նրանք բոյկոտել էին նիստը:
Այսօրվա նիստում ԲՀԿ-ական պատգամավորները չթաքցրեցին իրենց դժգոհությունը գյուղատնտեսության նախարարից: Վահագն Մասխուդյանը հայտարարեց, որ, որպեսզի գյուղատնտեսությունը բավարար վիճակում լինի, դրա համար նախարարի հայրենասիրությունն ու մարտական վիճակը բավարար չէ, պետք են համակարգային փոփոխություններ:
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ դարձյալ բախվում ենք խնդրին, որ գյուղատնտեսության նախարարությունը չունի իրավասություններ` գյուղատնտեսությունն ամբողջությամբ զարգացնելու համար: «IFAD-ը իրանը չի, էս իրանը չի, մյուսն իրանը չի... Միայն էնտուզիազմով, բարի ցանկությամբ բավական չէ գյուղատնտեսությունը զարգացնել: Շարունակ շփվում ենք այն խնդրի հետ, որ ստեղ չկրակեցին, որովհետեւ զապռավկա արած չէր, չսրսկեցին, չգիտեմ ինչ եղած չէր: Եթե Դուք եք ղեկավարում գյուղատնտեսությունը, ինչն է պատճառը, ինչ է` ՕԵԿ-ին այդքան քվոտա չի՞ հասնում, որ բյուջեից փող տան»,- բորբոքվեց ԲՀԿ-ական պատգամավորը եւ հետաքրքրվեց, թե նախարարը չի՞ կարծում, որ գյուղատնտեսությունը կառավարելու համար պետք է ամբողջական լիազորություն:
Ուշագրավ է, որ նախարարն, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի դժգոհությունների, միայն հակադարձեց. «Հա« որ IFAD-ն իմը չի, ասեմ` իմն ա՞: Էսօր ինչ որ կա, իմ համար բավարար ա, ես էսօր էղածով կառավարում եմ»: