Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովն այսօր լսումներ էր հրավիրել` ամփոփելու համար Արմավիր մարզի գյուղատնտեսական տնտեսություններին հատկացված օգնության արդյունքները:
Ելույթով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա ներկայացրեց խնդրի նախապատմությունը, հետո նշեց. «Այնքան եք տեղեկացված, որ ավելի շատ գիտեք, քան մենք»: Նախարարը հայտնեց, որ կարկուտը վնասներ, իհարկե, տվեց, բայց երկրի տնտեսական ցուցանիշների վրա չի ազդել: Նա վստահեցրեց նաեւ, որ այս ընթացքում կառավարությունն ինչ հնարավորություն ուներ, արել է:
Նախարարը տեղեկացրեց, որ հանդիպել է մի քանի ապահովագրական ընկերությունների հետ` գյուղատնտեսական ոլորտում ապահովարգրություններ անելու համար, բայց քանի որ ոլորտը ռիսկային է, ապահովագրական ընկերությունները չեն ուզում մտնել այդ ռիսկի տակ: «Ռոսգոսստրախ» ընկերության հետ, սակայն, ըստ նախարարի, որոշակի համաձայնություններ են, կարծես, ձեռք բերվում:
Սերգո Կարապետյանը լսումներից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` պատճառաբանությամբ, թե շտապում է կառավարություն՝ ներկա գտնվելու բյուջեի քննարկումներին: