Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհական «Լյուբավա» խումբը ՊՆ ենթակայության տակ գտնվող` Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հետ համատեղ ստեղծել է «Լյուբավա-Հայաստան» ստորաբաժանումը, որտեղ լեհական խմբի բաժնեմասը 51 տոկոս է. ըստ Regnum-ի` տեղեկացնում է Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնը:
«Լյուբավա»-ի ղեկավարության կարծիքով` Հայաստանի հետ համագործակցությունը հնարավորություն կտա վաճառել լեհական արտադրության` ռազմական նշանակության արտադրանքը: Ներկայումս խումբը բանակցում է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության հետ նոր ձեռնարկությանը տեխնոլոգիաներ փոխանցելու հարցի շուրջ: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ներդրումային պայմանագիր կնքել:
Ենթադրվում է, որ «Լյուբավա-Հայաստան»-ը զբաղվելու է քողարկող եւ ձեւախեղող ցանցեր, սպառազինությունների օրինակների մակետներ, բանակային վրաններ: Արտադրանքի սպառողը կլինեն ՀՀ ԶՈւ-ն եւ այլ ուժային կառույցներ: Հեռանկարում հայ պատվիրատուներին այլ արտադրանք եւս կառաջարվի, այդ թվում` զրահաբաճկոններ:
«Լյուբավա»-ի ղեկավարությունը հույս ունի, որ թղթատարությունը կհաջողվիի ավարտել այս տարվա երրորդ եռամսյակում: Հայաստանի պատվիրատուներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը պետք է սկսվի 2013-ի չորրորդ եռամսյակից ոչ ուշ: