Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ի դեկտեմբերին լուր էր տարածվել, թե Կրասնոդարի խանութներում վաճառվում է «Արցախ ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրանքը, որը հաճախորդների գոհունակությունն է վայելում: Սակայն հայկական արտադրանքի Ռուսաստան ներկրելու հանգամանքի վերաբեյալ Ադրբեջանի արտգործնախարարության նյարդային կերպով արձագանքեց:
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին հանձնարարական է տրվել այդ ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու վերաբերյալ: Եթե դրա ճշմարտացիությունը հաստատվի, ապա ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:
Թե որոնք կլինեն «համապատասխան քայլերը» դեռեւս պարզ չեն, սակայն, եղած տեղեկության համաձայն, նախատեսվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դիմելու է Ռուսաստանի ադրբեջանական համայնքին եւ կոչ է անելու` արհամարհել «Արցախ ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրանքը:
Նշենք, որ «Արցախ ֆրուտի» արտադրանքը վաճառվում է Ռուսաստանի շատ շրջաններում: Ստեփանակերտում գործող ընկերությունը արտադրում է աներեւակելիորեն համեղ եւ բազմատեսակ մթերքներ` մուրաբաներ, ջեմեր, հյութեր, մարինադներ եւ այլ պահածոներ:
«Արցախ ֆրուտի» գնորդները խոսում են արտադրանքի բարձր որակի, տնական ուտելիքի համ ունենալու, օգտակար հատկությունների եւ մատչելի գնի մասին: Այս ամենը բացատրվում է նրանով, որ արտադրանքի համար օգտագործվում է բացառապես բնական հումք:
«Արցախ ֆրուտը» օգտագործում է աշխարհում հայտնի եվրոպական ֆիրմաների տեխնոլոգիաները, ունի իր սեփական հետազոտական լաբորատորիան եւ հատուկ ուշադրություն է դարձնում ինչպես հումքի, այնպես պատրաստի ապրանքի որակի վերահսկմանը:
Իսկ բարձր որակավորում ունեցող անձակազմը այս ոլորտում ունի մեծ փորձառություն, ինչպեսեւ իր սեփական յուրահատուկ բաղադրատոմսերը: Ահա այս ռեսուրսների շնորհիվ էլ արտադրվում են տնական համ ունեցող բնական մթերքները: Տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել մրգերի եւ հատապտուղների ոչ միայն բնական համն ու հոտը, այլեւ Արցախի բնությունից տրված օգտակար հատկությունները:
Այս մասին հաղորդում է «Երկրամասը»: