|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ երկիրը ծրագրում է միջուկային տեխնոլոգիական արտադրանք արտահանել, հաղորդում է Mehr-ը։
Այս հայտարարությամբ Էսլամին հանդես է եկել կիրակի օրը Իրանի միջուկային 29-րդ համաժողովի շրջանակներում:
Նշելով, որ միջուկային արդյունաբերության մեջ մի քանի նպատակներ եւ ծրագրեր են սահմանվել, Էսլամին կոչ է արել մերձեցնել համալսարաններն ու ԻԱԷԿ-ը՝ միջուկային ոլորտում ռեսուրսները զարգացնելու համար:
Նշելով, որ Իրանում հետազոտական կարողություններն ու գործունեությունը զարգանում են, Իրանի միջուկային նախարարն ընդգծել է, որ երկիրն այժմ արտահանում է ռադիոդեղագործական արտադրանք եւ միջուկային սարքավորումներ։
«Մենք փորձում ենք միջուկային ոլորտում տեխնոլոգիական արտադրանք արտահանել այլ երկրներ, ի լրումն ներքին կարիքները բավարարելու»,- հավելել է նա։