կարևոր
4771 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-30 23:02
Հասարակություն

Ոչի՞նչ, որ սփյուռքի մի մասին հայկական արտադրանք հասնում է Վերին Լարսով. արձագանք` Արայիկ Հարությունյանին

Ոչի՞նչ, որ սփյուռքի մի մասին հայկական արտադրանք հասնում է Վերին Լարսով. արձագանք` Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի սոցիալ-տնտեսական հանձնախմբի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, նշելով.

«Երբ երկիրը ղեկավարում են ծանծաղամիտները վիճակն հենց այսպես էլ լինում է։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը մաշող, արևելագիտության ֆակուլտետն ավարտած, բայց կյանքի աշխատանքային հիմնական պրակտիկան ՀԿ-ներում և լրատվականներում՝ ի մասնավորի 1-ինam և Արարատnews-ում անցկացրած, Արայիկ Հարությունյանը որոշել է խոսել տնտեսությունից։

Երբ լսում ես, որ սույն անձը ասում է, թե Վերին Լարսի անցակետի փակվելը մեզ վրա չի ազդի, ուզում ես հասկանալ, թե ի՞նչ են ծխում այս մարդիկ կամ հլը ծխու՞մ են։

Վստահ եմ գիտեն ինչ վիճակ է, կամ արտահանման քանի տոկոսն է Փոթիով գնում, քանիսը Վերին Լարսով։ Կառավարությունում տեղյա՞կ են, թե որքան գյուղմթերք է փչանում, որքան ծանր հետևանքներ է ունենում ՀՀ տնտեսության վրա։

Ախպոր նման մեկը հիմա չգա և չասի Քերոբյանը գիտի։

Թե բա սփյուռքում հայկական արտադրանք թող սպառեն, ոչինչ որ սփյուռքի մի մասին հայկական արտադրանք հասնում է Վերին Լարսով։ Չկա, բայց դուք սպառեք, հաց չկա գաթա կերեք շարքից։

Ի՞նչ կարծիք ունեն այդ տեսակետի հետ կառավարության տնտեսական բլոկի՝ ֆիննախի, էկոնոմնախի պաշտոնյաները, տնտեսագետ փոխվարչապետները, ԱԺ տնտեսական հանձնաժողի կարկառուն քպականներն ու ԿԲ-ն գրողը տանի։ Հասկացանք ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին չեք գնում, ձեր անունից բան եք ուզում ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին, բայց գոնե թվերով նայեք։ Միայն 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումը կազմել է 5120,62 միլիոն դոլար, որից օրինակ միայն ՌԴ-ն կազմել է 2645,01 միլիոն դոլար կամ 51,65 տոկոս։

Մհեր Գրիգորյանի ականջը կանչի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսից այս օրերին համատարած հետ են վերադարձվում այն բեռնատարները, որոնց բարձված ապրանքներն ունեն ֆիտոսանիտարական սերտիֆիկատ: Դրանք են՝ ձուկը, լոլիկը, ծաղիկները, հավանաբար նաև՝ պանիրը և այլն։

Ի պատասխան այս աղետալի գործընթացի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, լուծումներ գտնելու փոխարեն, ՀՀ-ում և արտերկրում ապրող հայերին կոչ էր արել գնել հայկական արտադրության ապրանք և այդպիսով «սպառել» այն: Արայիկ Հարությունյանի այս անմիտ և զավեշտալի հայտարարությունը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում՝ արժանանալով սուր քննադատության ու ծաղրանքի: