կարևոր
934 դիտում, 7 ժամ առաջ - 2026-10-27 19:27
Աշխարհ

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նախատեսում են համատեղ զորավարժություններ իրականացնել Բալթիկ ծովում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Վարշավա կատարած այցից և լեհ գործընկեր Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ բանակցություններից հետո։

Կողմերը համաձայնության են եկել ամրապնդել ռազմական համագործակցությունը «հաջորդ սերնդի հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության և մշակման», «անօդաչու և հակաօդային տեխնոլոգիաների համատեղ մշակման», կիբերանվտանգության և «Բալթիկ ծովում պաշտպանական ռազմածովային գործունեության իրականացման համար՝ զորավարժությունների և տարածաշրջանային համակարգման միջոցով»։

Նշվում է, որ համաձայնությունները ձեռք են բերվել «կամավորների կոալիցիայի» զորավարժություններից առաջ, որոնք տեղի կունենան Լեհաստանում նոյեմբերին։ Մասնակցելու են հազարավոր զինվորականներ։