|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր: Դրանով հայկական կողմին կտրամադրվի Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանք, որը համարժեք է 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին):
Համաձայնագիրը ստորագրել են արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:
Ստորագրման արարողությունից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունել է Տիկահիտո Հարադային: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության կայքը: