կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 15:42
Առանց Կատեգորիա

Երևանի պոլիկլինիկաներում գտնվում է COVID-19-ով հաստատված 1187 պացիենտ

Երևանի պոլիկլինիկաներում գտնվում է COVID-19-ով հաստատված 1187 պացիենտ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19-ով կասկածվող 417 պացիենտից կատարվել է նմուշառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապօգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի»,- հայտնում են առողջապահության վարչությունից:

Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված թվով 1 187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հորդորում է գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:

Հայաստանում հունիսի 11-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  75 389 թեստավորում: