Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ոչ մեկ անգամ «Փաստը» դժգոհություններ է ստացել պոլիկլինիկաների աշխատանքի վերաբերյալ: Մեր համաքաղաքացիները նշում են, որ պոլիկլինիկաներում կա սարքավորումների ու նեղ մասնագետների պակաս, ինչի պատճառով պարբերաբար հերթեր են գոյանում, և ավելի հաճախ իրենք ստիպված են լինում դիմել բժշկական այլ կենտրոններ ստուգումներ անցնելու համար, ինչն էլ կապված է հավել յալ գումարների վճարման հետ: Մյուս դժգոհությունը վերաբերում է նրան, որ լիարժեք չի աշխատում առցանց հերթագրման համակարգը: Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին, որի ենթակայության տակ են գործում մայրաքաղաքի պոլիկլինիկաները: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է իր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկներում առկա խնդիրների մասին, կատարվո՞ւմ է սարքավորումների թարմացում և վերազինում:
Բարձրաձայնել էինք նեղ մասնագետների խնդրի պակասի և այն լուծելու ուղղությամբ առողջապահական գերատեսչության և քաղաքապետարանի քայլերի անհրաժեշտության մասին: Արձագանքելով մեր հարցադրումներին՝ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ ԱԱՊ (առողջության առաջնային պահպանումխմբ.) հաստատություններ համալրված չեն անհրաժեշտ մասնագետներով՝ հատկապես նեղ մասնագետներով, քանի որ բուժհաստատության՝ բնակչության փոքր թվաքանակով պայմանավորված՝ նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»: Միաժամանակ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր ամիս Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրվում է տեղեկատվություն բուժհաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: