կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-07 22:16
Քաղաքական

ԲՀԿ-ում քաղաքական ճգնաժամ է. Աշոտյան

ԲՀԿ-ում քաղաքական ճգնաժամ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում այս անգամ էլ անդրադարձել է   Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ին: «ԲՀԿԱԿԱՆ DEJA VU» վերնագրված գրառման մեջ նշված է.

 

«Երևանի քաղաքապետի ընտրությունների առաջին օրը արդարացրեց իմ բոլոր կանխատեսումները:

 

1. ԲՀԿ-ի ողջ քարոզարշավը հիմնված է լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի անձի վրա: Ինչպես նկատել էին շատերը, անգամ քարոզչական տեսահոլովակում բացակայում էր ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև բհկական եռյակի մնացած ներկայացուցիչները:

 

2. ԲՀԿ-ում նկատվում է ստեղծագործական, քաղաքական և քաղաքագիտական մտքի ճգնաժամ: Խորհրդարանական ընտրություններին արդեն օգտագործված կադրեր, նույնանման ելույթներ, կրկնվող ձևակերպումներ, մաշված մտքեր, հին հաթաթաներ: Հաշվի առնելով, որ բհկականները բարեհաջող բաց թողեցին ՀՀ նախագահական ըտնրարշավը, այս մեկին կարելի էր ավելի լավ պատրաստվել:

 

3. Փաստորեն այս ընտրությունների մեկնարկը ապացուցում է, որ ԲՀԿ-ում չկա և ոչ մի ինքնբավ ու կայացած քաղաքական գործիչ: Բհկկականները նորից թաքնվելու են Ծառուկյանի թիկունքի հետևում: Սակայն ակնհայտ է, որ անգամ իր հաղթանդամ թիկունքում բոլորը տեղավորվել չեն կարող:

 

4. Ընտրությունները այնքան կարևոր են ԲՀԿ-ի համար, որ Գագիկ Ծառուկյանը իր անձնական ողջ վարկանիշն է փորձելու ծառայեցնել հաջողության հասնելու համար: Եվ այս «զոհաբերությունը»  հաստատ Օսկանյանի խաթր չէ:

 

5. Ընտրությունները ԲՀԿ-ի համար Ստալինգրադ են, քանզի հերթական վերահաս տապալման դեպքում այդ կուսակցությունը վերջնականապես մտնում է քաղաքական փակուղի: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն արհեստական կարգավիճակը ևս 4 տարի պահել չի լինի: Մնում է ֆելդմարշալ Պաուլսի փորձը ուսումնասիրել:

 

6. ԲՀԿ-ի բառապաշար է վերադարձել «ժողովուրդ» բառը: Մեկնաբանությունները ավելորդ են՝ ՀՀ Նախագահի ընտրությունները ապացուցեցին, որ ԲՀԿ-ն ոչ մի օրգանական կապ չունի ժողովրդի ոչ իշխանամետ, որ էլ ընդդիմադիր հատվածների հետ:

 

7. «Ահավոր» բաց ու ժողովրդավար կուսակցությունը անում է փակ հանդիպում, որտեղ հրավիրվում են բացառապես յուրային լրատվամիջոցները: Ահա քեզ ժողովրդի դարդով ապրող և հասարակությունից գաղտնիքներ չունեցող կուսակցություն...»: