կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-14 14:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմադրության շարժումը կասեցրել է Արցախի նշաձողի իջեցումը, ստեղծել քաղաքական ճգնաժամ․ Ի․ Սաղաթելյանը նշեց ձեռքբերումները

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հարապարակում մամուլի ասուլիսում։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ էության, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

Ապրիլի 5-ին Արցախի դրոշը տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում և սկսեցին ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում կոչ անել, որից հետո քաղաքացիները Արցախի դրոշներ տեղադրեցին։

Դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյանի հայտնի ելույթը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, որից հետո փողոցային անդադար պայքար սկսվեց Նիկոլին հեռացնելու ուղղությամբ։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց Շարժման ձեռքբերումներն այս պահի դրությամբ․

1․ Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը․ սա արդեն փաստ է և ակնհայտ,

2․ Շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ՝ այդ թվում մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է Նիկոլ Փաշիինյանի լեգիտիմության հարցը,

3․ Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու,

4․ Շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանություների հեռացման համար։

Մանրամասն՝ տեսանյութում․