|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Հարգելի գործընկերներ,
Սևան քաղաքի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար»: