|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Մարտի 25-ին, շարունակելով երիտասարդական-ուսանողական քարոզարշավը, ՀՅԴ երիտասարդները կուսակցության նախընտրական ծրագիրն էին ներկայացնում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները քաղաքացիներին էին ներկայացնում ՀՅԴ ուսանողական միության, բացառապես ուսանողներին վերաբերող, «Նոր սերունդ արդար Հայաստան», երիտասարդական միության՝ «Ո՛չ ընտրակաշառքին» թռուցիկները և ՀՅԴ նախընտրական հռչակագիրը:
Մասնավոր զրույցների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան քաղաքացիներին ներկայացնել նաև Դաշնակցության քաղաքական առաջնահերթությունները, պետական կառավարման նոր համակարգի կարևորությունը և դրանով պայմանավորված գալիք ընտրության առանցքայնությունը, ինչպես նաև քաղաքացիներին հորդորեցին հեռու մնալ ընտրակաշառքից, տուրք չտալ զանազան ճնշումներին և մեր ընտրական համակարգը պախարակող այլ երևույթների, քվեարկել բացառապես սեփական խղճով:
Դաշնակցական երիտասարդների նմանաբնույթ հանդիպումները շարունակվելու են մինչև ընտրությունները և ներառելու են Երևանի բոլոր վարչական շրջանները:
ՀՅԴ երիտասարդական-ուսանողական
նախընտրական շտաբ
25.03.2017 թվական