Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդում է տալու Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վիկտոր Դալլաքյանի, նաեւ Հոկտեմբերի 27-ի, սերիական սպանությունների կազմակերպման մեջ տարբեր շրջաններում իրեն մեղադրած մարդկանց առջեւ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հմայակ Հովհանիսյանը: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երդում է տալու ժողովրդի առջեւ:
Երբ Հմայակ Հովհաննիսյանը փորձում էր բացատրել, թե ինչ կտա Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ընդհատեց նրան. «Մի' ասա, հեչ բան էլ չի տա»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցությունները չեն ձախողվել, ըստ նրա` երդման արարողությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կարող կրկին փորձել հանդիպել նախագահի հետ եւ խնդիրները քննարկել: «Րաֆֆին շատ լավ ընդունում է, որ կա ընտրված նախագահ եւ առաջարկություններ է անում նախագահին»,- հայտարարեց Ավետիսյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ, չնայած հանդիպումներին, համաձայնության, միեւնույն է, չեն գալիս, իշխանությունները որեւէ բան պատրաստ չեն զիջել, Ավետիսյանը հակադարձեց. «Գիտեք ինչ, ով է ասել` Րաֆֆի Հովհաննիսյանն ասեց, միանգամից իր ասածի հետ պետք է համաձայնենք: Քննարկումների արդյունքում միգուցե ինչ-որ խնդրի շուրջ համաձայնության գան: Էնպես չէ` ով ինչ ուզի, իշխանությունը պետք է զիջի»:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում շատ լավ հնարավորություններ ունի իր որոշակի վերահսկողական գործառույթները կատարելու: «Եվ վատ էլ չեն կատարում: Իրենք կարողանում են իրենց խնդիրները բարձրացնել: Այն խնդիրները, որ իրենք բարձրացնում են, եւ մենք համարում ենք, որ դա կառուցվածքային է, ընդունում ենք»,- գոհ-գոհ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե այդ ի՞նչն են այսքան ժամանակ «լավ էլ վերահսկել ընդդիմադիր պատգամավորները», կարո՞ղ է նշել մի դեպք, երբ ընդդիմության կողմից բարձրացված խնդիրները օդում չեն մնացել եւ ընդունվել են մեծամասնության կողմից, ՀՀԿ-Ավետիսյանը պատասխանեց. «Հիմա ես օրինակներ բերելու ժամանակ չունեմ, օրինակներ շատ կան»:
Ի պատասխան դիտարկմանը, թե ընդամենը մեկ օրինակ ենք ուզում, դա շատ ժամանակ չի խլի, ՀՀԿ-ական պատգամավորը զայրացած բղավեց. «Դե հիմա ժամանակ չունիմ, այ քեզի բան»: