ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ԵՄ-ն ամենաուշը մինչև հունիսի վերջը թուրք քաղաքացիների համար կչեղարկի վիզային ռեժիմը. տեղեկացնում է AA-ն:
«Պահանջեցինք, որ չեղարկեն ԵՄ վիզային ռեժիմը: Ուրախ եմ, որ պայմանավորվել ենք այն իրականացնել ոչ ուշ, քան հունիսի վերջը՝ ԵՄ-ում Նիդեռլանդների նախագահության ընթացքում»,- հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի անակնկալ պահանջի պատճառով երկարաձգվել էր ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը: