Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»` ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը:
Վարչապետը հարցրեց. «Ինչքա՞ն է կազմում այդ ծառայության գումարը»:
«Ո՞ր ծառայության»,- հարցրեց Հովհաննես Մանուկյանը:
«Նոտարական ծառայության, ո՞ր ծառայության»,- պատասխանեց վարչապետը:
«Տարբեր են լինում վճարները, պարո'ն վարչապետ»,- ասաց նախարարը:
«12 հազար դրամ չէ՞»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:
Նախարարը հաստատեց, որ այդքան է:
«Ուրեմն հանձնարարում եմ, որ փոփոխություններ կատարեք այդ որոշման նախագծում, որպեսզի այդ ծառայության գումարը նվազեցվի»,- ասաց վարչապետը:
«Կքննարկենք, պարո'ն վարչապետ»,- ասաց արդարադատության նախարարը:
«Չքննարկել, է, ասում եմ՝ ներկայացնել նվազեցված ձևով»,- կտրուկ պատասխանեց վարչապետը: