Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանն ասաց, որ ավտոբուսների և տրոյլեբուսների համար մրցույթը կբացվի ապրիլի 8-ին։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատողություն արեց նրան՝ ասելով, որ տեխբնութագրերը ճիշտ կազմված չեն, իսկ աշխատանքն էլ միտումնավոր տապալում են: Նա հանձնարարեց նկատողության տալ Հարություն Երեմյանին:
«Մի տարի է՝ աուդիտը եկել է ձեզ մոտ, ձեր վեջը չի, ոնց ուզում՝ գնումներ եք դնում։ Հանձնարարականներ կան, ոչ մի բան չեք անում։ Մի տարի է՝ ոչ մի բանով չեք զբաղվել։ Քաղաքացուն էլ պատասխանում եք՝ գնացեք, բողոքեք։ Դա է ձեր հիմնարկի վիճակը»,- ասաց Հ. Սարգսյանը։