Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որի վերաբերյալ առարկություններ ուներ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Սերգեյ Մանասարյանը ներկայացրել էր ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման` 2015 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցը: Ծրագիրը ներկայացված է ԿԳՆ-ի կողմից և ընդգրկված կարևորագույն ծրագրերի ցանկում, այն հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ծավալը կազմում է 11 միլիոն 369 հազար դրամ, որը համարժեք է 24 հազար դոլարի:
Վիգեն Սարգսյանն առարկեց. «Պարո\'ն վարչապետ, ես զարմացած եմ, որ մենք նորից գալիս ենք այն քննարկմանը, որն արդեն եղել է, խոսքը կանանց և տղամարդկանց սեռը գենդերով փոխարինելու անընդհատ ջանքերն են օրենսդրական նախաձեռնություններում, հետո` ենթաօրենսդրական դաշտում: Հիմնավորումը ուղղակի սպանում է. գրված է, որ երիտասարդության շրջանում կա «գենդեր» հասկացության սխալ մեկնաբանություն, որը պետք է ուղղել, այնինչ` «գենդեր» բառը կա բոլոր բառարաններում, դա սոցիալական սեռի ձեռքբերովի ընկալումն է, ոչ թե տղամարդկանց ու կանանց հավասարությունը: Ինչո՞ւ ենք վերադառնում մի թեմայի, որը հասարակության մեջ վատ է ընդունվում: Եթե ուզում ենք տղամարդկանց ու կանանց միջեւ հավասարություն մտցնել, այդպես էլ գրենք, ինչո՞ւ ենք մտցնում «գենդեր» բառը: Այս անգամ պետք է խմբագրենք»:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ երեկ քննարկումները եղել են, սպասում էին արձագանքին, որը պետք է հնչի կառավարության նիստի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Բայց ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ պետք է արձագանքը հնչի, այ ես դա չեմ, էլի, հասկանում: Հաճո՞ւյք եք ստանում դրանից»: