Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ քաղաքացին, որը, որպես թարգմանիչ, աշխատել է Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմակայաններից մեկում, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, քանի որ «Հըզբոլլահին» տեղեկություններ է տրամադրել Իսլամական հեղափոխության պահապանների «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին սպանելուն ուղղված ԱՄՆ գործողություններում ներգրավվածների մասին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
«Մարիամ Թոմփսոնը... դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ ազգային պաշտպանության մասին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար` օտարերկրյա կառավարությանը օգնելով»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
Ավելի վաղ Թոմփսոնը խոստովանել էր, որ 2017 թվականից ինքը կապի մեջ է եղել որոշակի անձանց հետ, որոնք, նրա պնդմամբ, կապեր ունի «Հըզբոլլահ» շարժման հետ: Ժամանակի ընթացքում կինը սկսել է զգալ ռոմանտիկ զգացմունքներ նրանցից մեկի հանդեպ: 2020-ի հունվարին Սոլեյմանիի սպանությունից հետո նա խնդրել է աղջկան՝ տեղեկություններ փոխանցել այն անձանց մասին, որոնքր օգնել են Միացյալ Նահանգներին՝ գտնել «Ալ Քուդս»-ի հրամանատարին: Կնոջ խոսքով՝ ինքը հասկացել է, որ տեղեկատվությունը փոխանցվելու է «Հըզբոլլահ»-ին: