|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման եւ երկխոսության անհրաժեշտությունը. լրագրողներին այսօր ասաց Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Բանախոսը նշեց, որ Իրանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների ամբողջ կարողությամբ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին` այս հարցի կարգավորման համար, եթե վերջիններս դիմեն իր միջնորդությանը: Բայց, նշեց դիվանագետը, կարգավորման բանակցություններն ընթանում են այլ ձեւաչափով, այլ միջնորդների մասնակցությամբ, ուստի Իրանը հաջողություն է մաղթում ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ձեւաչափին:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը շեշտեց տարածաշրջանային անվտանգության կարեւորությունը եւ նշեց, որ խաղաղությունը, անվտանգության ու կայունության ապահովումը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: