Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք 2016թ. բյուջեի նախագծով, որում չի նախատեսվում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, չի ենթադրվում աղքատության խորացում ու սոցիալական լարվածություն:
Նախարարը պատասխանեց, որ բյուջեի նախագծով արվել է ամեն հնարավորը, որ պահպանվեն բոլոր այն սոցիալական ծրագրերը, որոնք նախատեսված են: Պետական բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 30 հազար շահառուի ավելացում: «Առկա իրավիճակում ակնհայտ է, որ արվել է առավելագույնը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք թոշակների ու աշխատավարձերի ավելացում չնախատեսող բյուջեի նախագիծը չի խորացնելու աղքատությունը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Իհարկե, կարելի է գնահատականներ տալ, բայց ես չեմ ուզում գնահատական տալ: Ընդհանրապես, աղքատությունը բազմագործոն երևույթ է, և բնականաբար, աղքատության վրա ազդեցություն չի կարող չլինել: Բնական է, որ կյանքը դժվարանալու է»:
Լրագրողները հիշեցրեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ կան, որոնք ասում են, թե իշխանություններն ակնառու սոցիալական բարեփոխումներ են իրականացրել, այնուհետև հարցրեցին՝ կմատնանշ՞ք որևէ ակնառու սոցիալական բարեփոխում: Նախարարը նախ համաձայնեց, որ իշխանություններն ակնառու սոցիալական բարեփոխումներ են իրականացրել, սակայն մատնանշելիս փոքր-ինչ կարկամեց և մատնանշեց մի բարեփոխում, որն իրականում տեխնիկական կամ վարչարարությունը նվազեցնող բարեփոխում էր: «Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը, որը նշանակում է, որ մենք ձևավորում ենք սոցիալական ծառայությունների մեկ միասնական ընդունարանի կամ մեկ պատուհանի սկզբունք, որտեղ քաղաքացիներն իրենց բոլոր սոցիալական խնդիրներով դիմում են և ստանում համալիր սոցիալական ծառայություններ»,- նշեց նախարարը: