Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում ու չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա. ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պաշտոնյան հունա-կիպրոսյան «Ֆիլելեֆտերոս» պարբերականի հետ հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի մեր կիպրոսցի բարեկամներին ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում և չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»:
Ըստ Լավրովի՝ թե՛ Նիկոսիայում, թե՛ Անկարայում քաղաքական կամք կա տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացում թույլ չտալու համար: «Բացի դրանից՝ կա վիճելի հարցերի արդյունավետ լուծման ունիվերսալ հարթակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի ու Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց, անխոս, միայն այն դեպքում, եթե այդ մասին մեզ շահագրգռված լինեն խնդրել երկու կողմերը»,- հստակեցրել է ՌԴ արտգործնախարարն ու հավելել՝ այսօր ռուս-կիպրոսյան քաղաքական երկխոսությունը «բարեկամական ու վստահելի բնույթ ունի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով լինելու է Կիպրոսում. ուղևորությունը նվիրված է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին։