կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 01:52
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն հաջորդ փուլում են

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն հաջորդ փուլում են

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ մրցեց թուրքական «Գալաթասարայ»­-ի հետ: Սամուել Էտոն 4-րդ րոպեին բացեց հաշիվը, որից 38 րոպե անց Գարի Կաիլը կրկնապատկեց այն: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց: Ազնվականները դուրս եկան ¼ եզրափակիչ:

 Հիշեցնենք, որ առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ:

 

 

Մյուս խաղից առաջ արդեն պարզ էր դիմակայության ելքը: Մադրիդի «Ռեալ»-ն առաջին խաղում Գերմանիայում 6:1 հաշվով ջախջախել էր «Շալկե 04»-ին: Արքայական թիմի ֆուտբոլիստները «Սանտյագո Բերնաբեո» մարզադաշտում ևս հաղթանակ տոնեցին, այս անգամ՝ 3:1 հաշվով: Կրիստիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ (21’, 74’), մադրիդյան ակումբից ևս մեկ գոլ հեղինակեց Ալվարո Մորատան՝ 75-րդ րոպեին: Իսկ մինչ այդ՝ 31 րոպեին, Տիմ Հուգլանդը հավասարեցրել էր հաշիվը: