|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ը 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ տիրապետում է 792 տեղաբաշխված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերում տեղադրված բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների: Ռուսաստանում նման սպառազինության թիվը 492 է: Այս տեղեկատվությունը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտը` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական նշանակության զենքի վերաբերյալ տվյալների փոխանակման արդյունքում:
Ըստ այդմ` ԱՄՆ-ը, մարտի 1-ի դրությամբ, ունի 1654 միջուկային մարտագլխիկ, իսկ ռուսաստանը` 1480: ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, 1028 տեղաբաշված եւ չտեղաբաշխված միջմայրցամաքային ու սուզանավերում տեղադրված հրթիռներ կան, իսկ Ռուսաստանում` 900 միավոր: