Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ գիշեր Պաղեստինի փողոցներում ցնծություն էր, քանի որ երկրի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել էր Պաղեստինի անկախության և ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին դիմելու մասին: Վերջինս էլ տեղեկացրել է, որ հարցը քննելու նպատակով այն ուղարկել է Անվտանգության խորհրդին:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Պաղեստինի բնակչությունը լուրը լսելուց հետո պարում, երգում եւ վանկարկում էր. «Աստված Մեծ է»:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում Իսրայելին հաշտության կոչ է արել եւ հայտարարել, որ իրենք պատրաստ են հաշտության ձեռք մեկնել: Նրա ելույթը պարբերաբար ընդհատվել է ներկաների ծափահարություններով: Ներկաների համար անակնկալ է եղել նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, որը նույնպես նշել է, որ իրենք եւս խաղաղություն են ուզում եւ Մահմուդ Աբասին կոչ է արել` «հենց այստեղ վերսկսել բանակցությունները Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի ներկայացրած հայտը կքննարկի սեպտեմբերի 26-ին, սակայն ԱՄՆ-ը արդեն հայտարարել էր, որ կկիրառի վետոյի իր իրավունքը եւ թույլ չի տա, որ Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնա: